LESSO ARMENIA
LESSO-ի մասին
1986 թվականին հիմնադրված LESSO-ն (Հոնկոնգի ֆոնդային բորսա, կոդ՝ 02128.HK) շինանյութերի և տնային կահավորման ոլորտի միջազգային առաջատար ընկերություններից է։
LESSO GROUP-Ի ՄԱՍԻՆ
Ծանոթացեք LESSO-ին
LESSO Solar-ի մասին
LESSO-ն աշխարհում
Այսօր LESSO-ն ունի աշխարհում ավելի քան 50 գործարան՝ Չինաստանում, Հարավարևելյան Ասիայում (Ինդոնեզիա, Թաիլանդ, Մալայզիա, Կամբոջա, Վիետնամ, Ֆիլիպիններ), Աֆրիկայում (Տանզանիա, Անգոլա, Նիգերիա), Կենտրոնական Ասիայում (Ուզբեկստան), Բանգլադեշում և ԱՄՆ-ում։
LESSO-ն ճանաչված է որպես Չինաստանի թեթև արդյունաբերության TOP100 ընկերությունների 8-րդը և Չինաստանի պլաստիկ խողովակների ամենամեծ արտադրողն է, իսկ աշխարհում՝ TOP 3-ը։
Գործունեության ոլորտները
Խմբի գործունեությունն ընդգրկում է՝
- Պլաստիկ խողովակաշարեր և շինանյութերխողովակներ, փականներ, մալուխներ, ջրամեկուսիչ նյութեր և հերմետիկներ
- Տնային կահավորումսանտեխնիկա, խոհանոցային համակարգեր, դռներ և պատուհաններ
- Շինարարական տեխնոլոգիաներալյումինե կաղապարամածներ և խելացի փայտամածներ
- Կենսապահովումջրի մաքրման համակարգեր, հակահրդեհային սարքավորումներ, բնապահպանական լուծումներ
- Նոր էներգետիկաարևային վահանակներ, ինվերտորներ, մարտկոցներ և էլեկտրամոբիլների լիցքավորիչներ
LESSO Solar
Էլեկտրամոբիլների լիցքավորիչներն արտադրվում են LESSO Solar-ի կողմից՝ LESSO Խմբի նոր էներգետիկայի ստորաբաժանման։ LESSO Solar-ը մասնագիտացած է վերականգնվող էներգետիկայի ամբողջական լուծումներում և արտադրում է արևային վահանակներ, ինվերտորներ, արևային մալուխներ, լիթիումային մարտկոցներ, էներգիայի կուտակման համակարգեր և էլեկտրամոբիլների լիցքավորիչներ։
Արևային կայանից մինչև մարտկոց և լիցքավորիչ՝ ամբողջ շղթան մեկ արտադրողից, ինչը նշանակում է իրար հետ համատեղելի սարքավորումներ, միասնական որակի չափանիշներ և մեկ պատասխանատու գործընկեր։
Կանաչ էներգիա մեկ հասցեում։ LESSO Armenia-ն Հայաստանում պաշտոնապես ներկայացնում է LESSO Solar-ի արտադրության էլեկտրամոբիլների լիցքավորիչները՝ հանդիսանալով LESSO բրենդի բացառիկ ներկայացուցիչը ՀՀ-ում։
